Ֆրեդերիկ X-ը Դանիայի նոր թագավորն է դարձել գահից մոր հրաժարվելուց հետո

Ֆրեդերիկ X
Մարգրետե II-ը գահից հրաժարումը ստորագրել է օր Քրիստիանսբորգ թագավորական պալատում տեղի ունեցած արարողության ժամանակ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի - Sputnik. Ֆրեդերիկ X-ը Դանիայի նոր թագավոր դարձավ մոր՝ Մարգրետե II-ի գահից հրաժարվելուց հետո, որը երկիրը ղեկավարել է 52 տարի։
Մարգրետե II-ը գահից հրաժարումը ստորագրել է կիրակի Քրիստիանսբորգ թագավորական պալատում տեղի ունեցած արարողության ժամանակ։ Ֆրեդերիկը գտնվում էր մոր աջ կողմում և փաստաթղթի ստորագրումից անմիջապես հետո պաշտոնապես նոր միապետ դարձավ։ ՌԻԱ Նովվոստիի փոխանցմամբ՝ արարողությունը հեռարձակվում էր DR հեռուստաալիքով։
Ամանորի իր ուղերձում Դանիայի այժմ արդեն նախկին թագուհի Մարգրետե II-ը հայտարարել էր, որ գահից կհրաժարվի 2024 թվականի հունվարի 14-ին, երբ լրանա իր կառավարման 52-րդ տարին։ 83-ամյա թագուհին հայտարարել էր, որ գահը կթողնի որդուն՝ թագաժառանգ արքայազն Ֆրեդերիկին։
Ավելի վաղ Դանիայի թագավորական պալատը հայտնել էր, որ թագուհի Մարգրետե II-ը իր նախորդներից ամենաերկարն է զբաղեցնում գահը Դանիայի ողջ պատմության ընթացքում։