ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի - Sputnik. Սլովենիայի Ռուսե քաղաքում ընթացող ISSF Grand Prix միջազգային մրցաշարում Հայաստանը ներկայացնող Էլմիրա Կարապետյանը դարձել է առաջնության փոխչեմպիոն, հայտնում են Հայաստանի հրաձգության ֆեդերացիայից։
Մրցումային 2-րդ օրը 10մ օդամղիչ ատրճանակ կանանց պայքարում Էլմիրա Կարապետյանը 579 միավորով անցավ եզրափակիչ փուլ։
Եզրափակիչում պահպանելով դիրքերը՝ նա 239,6 միավորով դարձավ առաջնության արծաթե մեդալակիր։
Առաջնության հաղթող է դարձել Օլիմպիական խաղերի չեմպիոն Աննա Կորակակին: