Արմեն Գրիգորյանը Դավոսում հանդիպել է ԱՄՆ-ի ու Եվրոպայի պաշտոնյաների հետ

Արմեն Գրիգորյանը Դավոսում հանդիպել է ԱՄՆ-ի ու Եվրոպայի պաշտոնյաների հետ
Դավոսում անցկացվում է Ազգային անվտանգության հարցերով խորհրդականների 4-րդ հանդիպումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի - Sputnik. ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Դավոսում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ'Բրայենի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի արտաքին քաղաքականության գլխավոր խորհրդական Սայմոն Մորդյուի, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի դիվանագիտական ​​խորհրդական Ֆերնանդո Գիմարաեսի և Եվրոպական խորհրդի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով ավագ խորհրդական Մագդալենա Գրոնոյի հետ, տեղեկանում ենք Արմեն Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից:
«Քննարկել ենք ՀՀ-ԵՄ և ՀՀ-ԱՄՆ գործընկերության օրակարգերի հարցեր, ինչպես նաև ԵՄ-ի և ԱՄՆ-ի կողմից ՀՀ-ին ցուցաբերվող օգնության օրակարգը, որն ուղղված է աջակցելու Հայաստանի անկախությանը, անվտանգությանը, տարածքային ամբողջականությանը և ժողովրդավարությանը»:
Ավելի ուշ Գրիգորյանը երկկողմ հանդիպում է ունեցել ԳԴՀ կանցլեր Օլաֆ Շոլցի արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով խորհրդական Յենս Պլյոտների հետ։ Քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության օրակարգին առնչվող հարցեր։
Հիշեցնենք, որ Դավոսում անցկացվում է Ազգային անվտանգության հարցերով խորհրդականների 4-րդ հանդիպումը։