Կոլումբիայում սողանքի հետևանքով զոհերի թիվը հասել է 33-ի, ևս 20 մարդ վնասվածքներ են ստացել: Տեղեկությունը հայտնում է «Semana»–ն` հղում անելով տեղի պաշտոնյաներին:
«Կարմեն Դե Ատրատոյի քաղաքապետ Խայմե Արթուրո Էրերան պատմել է, որ հունվարի 13-ին վեց դիակ են գտել այն վայրում, որտեղ տեղի է ունեցել սողանքը: Այսպիսով, զոհերի թիվը հասել է 33-ի»,-ասված է հաղորդագրությունում։
Ավելի վաղ Էրերան տեղական լրատվամիջոցներին հայտնել էր, որ տուժածների հաստատված թիվը 20 է:
Նշենք, որ սողանքը տեղի է ունեցել երեկ Կիբդո Մեդելյին ճանապարհին՝ Կարմեն դե Ատրատո մունիցիպալիտետում։ Կադրերում երևում է, թե ինչպես է հողի շերտը լցվում խցանման մեջ հայտնված ավտոմեքենաների վրա։
Շրջանում օպերատիվ շտաբ է ծավալվել՝ մարզպետի գլխավորությամբ, որոնողական աշխատանքները շարունակվում են: