Գարեգին Երկրորդը մեկնել է ԱՄՆ. նա այցելելու է նաև Մեծ Բրիտանիա և Իռլանդիա

Գարեգին Երկրորդ
Ամենայն հայոց կաթողիկոսը հանդիպումներ է ունենալու թեմական կառույցների և Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի բարերարների հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի – Sputnik. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդն այսօր մեկնել է ԱՄՆ–ի Արևելյան ու Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հայոց թեմեր։ Տեղեկությունը հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։
Նշվում է, որ նա հանդիպումներ է ունենալու թեմական կառույցների և Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի բարերարների հետ։
Հանդիպումների ժամանակ քննարկվելու են Մայր աթոռի կողմից իրականացվող ծրագրերը:
Հիշեցնենք, որ Գարեգին Երկրորդը ԱՄՆ էր մեկնել նաև 2022 թվականին։
Պետք է համախմբվել` կասեցնելու համար Ադրբեջանի ոտնձգությունները. Գարեգին Երկրորդ