Երևանում բռնության հերթական դեպքն է տեղի ունեցել շտապօգնության բժշկի նկատմամբ. նախարար

ՀՀ առողջապահության նախարարը դատապարտել է միջադեպը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի – Sputnik. Երևանում բռնության հերթական դեպքն է տեղի ունեցել շտապօգնության բժշկի նկատմամբ, որն այդ պահին իր մասնագիտական պարտքն է կատարելիս եղել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Խստորեն դատապարտում եմ տեղի ունեցածը և ակնկալում իրավաչափ գնահատական։ Բուժաշխատողների, ինչպես նաև բուժհաստատություններում մեր պացիենտների անվտանգությունն ապահովող աշխատակիցների հանդեպ ուժի, բռնության դրսևորումներն իրավահարգության կոպիտ խախտում են»,– գրել է նախարարը ֆեյսբուքյան էջում։
Նախարարը վստահեցրել է, որ այս խնդիրների հանդեպ իրենց մոտեցումը լինելու է անհանդուրժող և հետևողական։
Նա նշել է, որ բռնության ենթարկված բժիշկն այս պահին բուժօգնություն է ստանում։
Բժշկի նկատմամբ բռնություն գործադրելու համար 36–ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել