Էդգար Սևիկյանը կփոխի ակումբը․ հայտնի է` ուր կտեղափոխվի ֆուտբոլիստը

Էդգար Սևիկյան
Նիժնի Նովգորոդի ակումբի գլխավոր տնօրենն ավելի վաղ հայտնել էր, որ ֆուտբոլիստն ամենայն հավանականությամբ եվրոպական մեկ այլ թիմ կտեղափոխվի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի – Sputnik. «Պարի Նիժնի Նովգորոդի» ֆուտբոլիստ Էդգար Սևիկյանը կտեղափոխվի «Ֆերենցվարոշ»: Տեղեկությունը հայտնում է «Չեմպիոնատը»՝ հղում անելով իր աղբյուրին։
Նշվում է, որ հունգարական ակումբն ակտիվացրել է ֆուտբոլիստի պայմանագիրը գնելու գործողությունները: Խոսակցություններ կային, որ ֆուտբոլիստը մտածում է «Կրասնոդար» տեղափոխվելու մասին, սակայն «Ֆերենցվարոշը» համոզել է կիսապաշտպանին:
Նիժնի Նովգորոդի ակումբի գլխավոր տնօրեն Դավիթ Մելիք-Հուսեյնովն ավելի վաղ հայտնել էր, որ մեծ է Սևիկյանի՝ եվրոպական այլ ակումբ տեղափոխվելու հավանականությունը:
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում 22-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 24 հանդիպման և աչքի ընկել 7 գոլով: Ակումբի հետ կնքված պայմանագիրն ավարտվում է 2025 թվականի ամռանը: «Transfermarkt» հարթակում ներկայացված տեղեկության համաձայն՝ ֆուտբոլիստի «շուկայական արժեքը» 1,8 մլն եվրո է:
Ադելիա Պետրոսյանը տարվա մարզուհի է ճանաչվել Ռուսաստանում