Առատ ձյուն և բուք. Հայաստանում փակ ճանապարհներ կան

Ձնապատ ճանապարհ. արխիվային լուսանկար
Ավտոճանապարհների անցանելիությունն ապահովելու համար աղ–ավազով մշակման աշխատանքներ են իրականացվում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի – Sputnik. Առատ ձյան և բքի պատճառով Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիանի խաչմերուկ հատվածը, Լծեն–Տաթև և Տաթև–Աղվանի ավտոճանապարհները փակ են կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։ Տեղեկությունը հայտնում է Ճանապարհային դեպարտամենտը։
Նշվում է, որ Սիսիանի, Գորիսի, Մեղրիի, տարածաշրջաններում ձյուն է տեղում։
«Գավառի, Գորիսի, Սիսիանի տարածաշրջանների ավտոճանապարհներին բուք է։ Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Հարժիս–Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածը և Վարդենյաց լեռնանցքը փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի»,– ասված է հաղորդագրությունում։
Աբովյանի, Հրազդանի, Գավառի, Ապարանի, Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Դիլիջանի ոլորաններում, Ջաջուռի, Քեթիի լեռնանցքներում տեղ-տեղ մերկասառույց է։
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ–ավազով մշակման աշխատանքներ:
Երևան-Սևան ավտոճանապարհին 17 ավտոմեքենա է բախվել, 8 տուժած կա. ՆԳՆ