ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի – Sputnik. Ստեփանավանի ՔՊ-ական քաղաքապետ Արմեն Գրիգորյանը փորձել է դանակով կտրել անձնական հարցով իրեն դիմած քաղաքացու կոկորդը: Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է տուժողի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։
«Վստահորդս անաշխատունակության տեղեկանք ստանալու խնդրով մտել է քաղաքապետարանի շենք, հարցրել քաղաքապետին, իսկ վերջինիս անվտանգության աշխատակիցները ծեծի են ենթարկել քաղաքացուն, որից հետո քաղաքապետը դանակով փորձել է կտրել կոկորդը»,–գրել է նա:
Նշվում է, որ տուժող կողմը դիմել է ոստիկանություն, սակայն քննությունը հապաղում է, իսկ իրեղեն ապացույցները չեն վերցվում:
«Հավանաբար խնդիրը կայանում է նրանում, որ քաղաքապետի անունը կապվում է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ»,–գրել է փաստաբանը:
Նա իրավասու մարմինների ուշադրությունը հրավիրել է նշված խնդրի վրա և պահանջել արդյունավետ քննություն: