Ռոսավիացիան ավիաընկերություններին արգելել է թռիչքներ իրականացնել Եմենի վրայով

Ինքնաթիռ
Ավելի վաղ «Աերոֆլոտ» խմբի ավիաընկերությունները հայտարարել էին, որ չեն օգտագործում Եմենի օդային տարածքը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի – Sputnik. Ռոսավիացիան ավիաընկերություններին արգելել է թռիչքներ իրականացնել Եմենի վրայով։
«Եմենում տեղի ունեցած իրադարձությունների և թռիչքների անվտանգության ռիսկերով պայմանավորված` Ռոսավիացիան արգելել է այդ պետության օդային տարածքն օգտագործել Ռուսաստանի Դաշնության քաղաքացիական օդանավերի թռիչքների համար (ներառյալ տարանցիկ)», - նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ «Աերոֆլոտ» խմբի ավիաընկերությունները հայտարարել էին, որ չեն օգտագործում Եմենի օդային տարածքը։
Հիշեցնենք` այս գիշեր ԱՄՆ–ն և Մեծ Բրիտանիան ռազմական գործողություն են սկսել Եմենում հուսիթների դեմ։ Ավելի ուշ Եմենի փոխարտգործնախարար Հուսեյն ալ–Ազին հայտարարել է, որ Լոնդոնն ու Վաշինգտոնը պետք է պատրաստ լինեն բարձր գին վճարել Եմենին հասցված զանգվածային հարվածների համար։
Միջազգային իրավունքի անտեսում է. Զախարովան` Եմենի ուղղությամբ ԱՄՆ-ի հարվածների մասին