Մենք շարունակում են հավատալ` Երևանի և Բաքվի միջև ամուր խաղաղությունը հնարավոր է. Պատել

ԱՄՆ պետքարտուղարության գլխավոր փոխխոսնակ Վեդանտ Պատելը. Արխիվային լուսանկար
ԱՄՆ պետքարտուղարության գլխավոր փոխխոսնակը նշել է, որ իրենք կշարունակեն աշխատել խաղաղության հաստատման ուղղությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի – Sputnik. ԱՄՆ–ն շարունակում է հավատալ, որ Երևանի և Բաքվի միջև ամուր խաղաղությունը հնարավոր է։ Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության գլխավոր փոխխոսնակ Վեդանտ Պատելը։
«Դա այն է, ինչի վրա գերատեսչությունը կշարունակի աշխատել։ Ակնհայտ է, որ համակարգող Լուիս Բոնոն (ԱՄՆ պետդեպարտամենտի ավագ օգնական), պետքարտուղարը և մյուսները շարունակում են ակտիվորեն զբաղվել այս խնդրով»,– ասել է Պատելը։
Հիշեցնենք, որ Լուիս Բոնոն վերջերս ժամանել էր Հայաստան և մի շարք հանդիպումներ ունեցել ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։