Խաչի լեռնանցքը երկու ուղղություններով փակվել է բեռնատարների համար

Արխիվային լուսանկար
Ճանապարհը բաց է թեթև մարդատար տրանսպորտի համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի – Sputnik. Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում ձյան և մերկասառույցի պատճառով` Խաչի լեռնանցքը երկու ուղղություններով փակվել է բեռնատար տրանսպորտի համար։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՌԴ–ում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։
Այս պահի դրությամբ ճանապարհը բաց է թեթև մարդատար տրանսպորտի համար։
Հիշեցնենք, որ հունվարի 9–ին Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհին շուրջ 250 բեռնատար էր կուտակվել։ Ճանապարհահատվածը բեռնատարների համար փակվել էր հունվարի 8-ից։ Հունվարի 10–ից այն բացվել էր բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։