ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ու ՀՀ Ազգային ժողովում Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչ, խորհրդարանում Հայաստան-Իրաք բարեկամական խմբի ղեկավար Ռուստամ Բաքոյանը այցելել են Իրաքից ժամանած և Հայաստանում ապաստան հայցող եզդիներին: Տեղեկությունը հայտնում է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը։
Հայաստանում ապաստան հայցող անձինք Մանասյանին ներկայացրել են իրենց իրավունքներին առնչվող հարցեր, խնդիրներ՝ կապված կացարանի, պետության կողմից դրամական օգնության, աշխատանքի և հայերենի չիմացության հետևանքով հաղորդակցվելու հետ:
Անահիտ Մանասյանը նշել է, կուսումնասիրվեն խնդիրները ու անհրաժեշտության դեպքում քայլեր կձեռնարկվեն։