Հռոմի պապը գանգատվել է թեթևակի բրոնխիտից

Հռոմի պապ
Նոյեմբերի վերջին Հռոմի պապը թոքերի հետ կապված հիվանդություն էր տարել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի – Sputnik. Հռոմի Ֆրանցիսկոս պապը Վատիկանի առաքելական պալատում ընդունելության ժամանակ գանգատվել է թեթևակի բրոնխիտից, որը երկրորդն է վերջին մի քանի ամիսների ընթացքում: Ինչպես հայտնում է Սուրբ աթոռի մամուլի ծառայությունը, Հռոմի պապը խնդրել է իր ելույթի գրավոր տարբերակը փոխանցել միջոցառման մասնակիցներին։
Հռոմի պապն առաջարկում է ռազմական ծախսերն ուղղել սովի դեմ պայքարի հիմնադրամին
«Կցանկանայի ամբողջ ելույթի տեքստը կարդալ, բայց թեթևակի բրոնխիտ ունեմ և չեմ կարողանում լավ խոսել։ Եթե դեմ չեք, կփոխանցեմ ելույթիս պատճենը, ներողություն եմ խնդրում», - ասել է 87-ամյա Հռոմի պապը՝ դիմելով Ֆրանսիայից ժամանած պատվիրակության անդամներին, եկեղեցական սիմպոզիումի մասնակիցներին։
Նոյեմբերի վերջին Հռոմի պապը թոքերի հետ կապված հիվանդություն էր տարել։
Հռոմի պապը խաղաղության հասնելու կոչ է արել Երևանին և Բաքվին