Հայ–վրացական սահմանին մինչև 2024 թ. տարեվերջ մեքենաների բացթողումը կարող է կրկնապատկվել

Ապրանքների զննման և հետբացթողումային հսկողության ընթացակարգերում ՀՀ ՊԵԿ համակարգում կներդրվի միասնական չափորոշիչ, որը նույնպես զգալիորեն կարագացնի բեռների բացթողումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի – Sputnik. Հայ–վրացական սահմանի Բագրատաշենի անցակետում ավտոմեքենաների թողունակությունը 2024 թ. վերջին կարող է կրկնապատկվել։ Ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Կարեն Թամազյանը։
Նա հիշեցրել է, որ այժմ անցակետում վերանորոգման աշխատանքներ են իրականացվում, բեռնատար և ուղեւորատար տրանսպորտի համար նախատեսված գոտիների բաժանում է այս պահին իրականացվում:
Բացի այդ, ապրանքների զննման և հետբացթողման հսկողության ընթացակարգերում ներդրվում է միասնական չափորոշիչ, որը նույնպես զգալիորեն կարագացնի բեռների բացթողումը։ Վրաստանի հետ սահմանի մեկ այլ անցակետում՝ Գոգավանում, այս պահին վերանորոգման աշխատանքներ են իրականացվում։
Ինչ վերաբերում Է Իրանի հետ Մեղրիի սահմանային անցակետին, ապա ըստ նրա` այն հիմնովին վերակառուցվում է և կհամապատասխանի միջազգային ժամանակակից պահանջներին: Այստեղ աշխատանքներն ավելի ուշ կավարտվեն` 2026 թ.։
Անդրադառնալով Թուրքիայի հետ սահմանի Մարգարայի անցակետին, ապա Թամազյանը հիշեցրեց, որ այն կապիտալ վերանորոգված է և պատրաստ է շահագործման. հագեցած է անձնագրային հսկողության բոլոր տեխնիկական միջոցներով, որպեսզի ուղևորների սպասարկումը իրականացվի պատշաճ մակարդակով: