Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։«Մեղրու սար» կոչվող հատվածում բուք է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի – Sputnik. ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Նշվում է, որ Վարդենյաց լեռնանցքը փակ է բեռնատարների համար։ Ջերմուկի խաչմերուկից դեպի Սիսիան տանող ավտոճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար։
Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Ճամբարակ, Վարդենիս քաղաքներում, Ամասիայի և Աշոցքի տարածաշրջաններում, Գորայք-«Զանգեր», Տաթև-Լծեն-Սիսիան ճանապարհահատվածներում և Շինուհայր գյուղում տեղում է ձյուն: «Մեղրու սար» կոչվող հատվածում բուք է։
Վարդենյաց լեռնանցքում, Երևան-Սևան ավտոճանապարհի 15-30-րդ կմ-ին և Աշտարակի տարածաշրջանում մառախուղ է։