ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի – Sputnik. Արմեն Աբազյանն ազատվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից։ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն ՀՀ սահմանադրության 133–րդ հոդվածի 1–ին մասի և ««Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՕ-2-Ն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի` Արմեն Աբազյանին ազատել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից»,– ասված է հրամանագրում:
Նշենք, որ Արմեն Աբազյանը ՀՀ ԱԱԾ–ն ղեկավարում է 2020 թ. նոյեմբերի 8–ից։ Մինչ այդ Աբազյանը զբաղեցնում էր ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնը։