Երևանի կենտրոնում ֆաշիստ երիտասարդների երթը մտահոգում է. Մարիա Զախարովա

Sputnik
Մոսկվան մտահոգությամբ է հետևել Երևանի կենտրոնում ֆաշիստ երիտասարդների երթին։ Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցում ասել է, որ զարմացած են իրավապահների անտարբերությունից, ցավում են, որ Հայաստանի իշխանությունները պատշաճ չեն արձագանքել։
Զախարովան համոզմունք է հայտնել, որ նացիզմի ցանկացած դրսևորում պետք է արմատախիլ անել։ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Հայաստանը հանդես է գալիս ի պաշտպանություն ռուսական ամենամյա բանաձևի` նացիզմի հերոսացման և նեոնացիզմի դեմ պայքարի մասին:
«Մենք գիտենք մեր բարեկամների սկզբունքային դիրքորոշումը», - ասել է Մարիա Զաարովան։