Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչն այսօր անդրադարձել է խաղաղապահների հասցեին հայ պաշտոնյաների հայտարարություններին։
Մարիա Զախարովայի խոսքով` հայտարարությունները, թե խաղաղապահները չեն պաշտպանել Լեռնային Ղարաբաղի հայերին և թույլ են տվել էթնիկ զտումներ, կառուցողական չեն և իրականությանը չեն համապատասխանում։ Նա ևս մեկ անգամ նշել է, որ նման հայտարարությունները վնասում են երկկողմ հարաբերություններին։
«Բայց ցավոք, երևի դա ինչ–որ մեկին ձեռնտու է»` հավելել է Մարիա Զախարովան։