Արևմուտքին դուր գալու ձգտման մեջ պետք չէ աբսուրդի մեջ ընկնել. Մարիա Զախարովա

Sputnik
Մոսկվան չի բացառում, որ խաղաղության պայմանագրի հետընթացի մասին Երևանի հայտարարությունը կապված է Կովկասում բանակցությունների հարցերով Միացյալ Նահանգների պետքարտուղարի խորհրդական Լուիս Բոնոյի Հայաստան կատարած այցի հետ։ Երևանից նա մեկնել էր Բաքու, բայց ըստ ադրբեջանական լրատվամիջոցների` Ալիևը հրաժարվել է ընդունել Բոնոյին։
Մարիա Զախարովան անդրադարձել է նաև Սարգիս Խանդանյանի հայտարարությանը, թե Վաշինգտոնի և Բրյուսելի հարթակներում Բաքվի հետ բանակցությունները «միջազգային հեղինակություն ունեն, և դա նրանց լեգիտիմություն է տալիս» ։
Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցչի խոսքով` արևմուտքին դուր գալու ձգտման համար չարժե ծայրահեղությունների մեջ ընկնել: Զախարովան ասել է, որ հավաքական Արևմուտքն իր առաջարկները կա՛մ պատճենել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի եռակողմ պայմանավորվածություններից, կամ դրանք վերաշարադրել է ՝ ի նպաստ սեփական շահերի։