Զինված ՈՒժերի Գլխավոր Շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանի անունը շրջանառում է Կոտայքի ռեստորաններից մեկում տեղի ունեցած միջադեպի գործով։
Մամուլն այսօր գրել է, որ գինովցած Տիրան Խաչատրյանը կրակոցներ է արձակել, որի հետևանքով վիրավորում է ստացել հարևան սեղանի շուրջ նստած քաղաքացին, որն առնչություն չի ունեցել վիճաբանության ու դրա մասնակիցների հետ:
Ըստ armlur.am-ին հասած տեղեկությունների` Տիրան Խաչատրյանն այժմ ձերբակալված է։
Ինչ է տեղի ունեցել իրականում` պարզելու համար իմ գործընկեր Նարինե Իրիցյանը դիմել է քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանին։