ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի – Sputnik. Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում իրականացվող համատեղ միջոցառումների շրջանակում կանխվել է մեծաքանակ սիգի ապօրինի տեղափոխումը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը։
«Հունվարի 10-ին Երևան-Սևան մայրուղու Սևանի հենակետում «Սևան» ազգային պարկի աշխատակիցները, բապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ու պարեկային ծառայության աշխատակիցները «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկում հայտնաբերել են 362կգ «սիգ» տեսակի սառեցված ձուկ»,–նշված է հաղորդագրության մեջ։
Կենդանական աշխարհին հասցված վնասի չափը գերազանցել է 1.8 մլն դրամը։
Գործի նյութերն ուղարկվել են իրավապահ մարմիններին։ Շուրջօրյա վերահսկողությունը շարունակվում է։