ՌԴ–ն դադարեցրել է Ուկրաինայի հետ կնքած համաձայնագրերից մեկի գործողությունը

Համաձայնագիրը ստորագրվել էր 1995 թվականի մարտին Կիևում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի – Sputnik. Ռուսաստանը դադարեցրել է Ուկրաինայի հետ միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին համաձայնագրի գործողությունը: ՌԴ ԱԳՆ համապատասխան հայտարարությունը հրապարակվել է իրավական ակտերի պաշտոնական կայքում:
«2023 թվականի դեկտեմբերի 17-ին դադարեցվել է Ռուսաստանի Դաշնության կառավարության և Ուկրաինայի կառավարության միջև միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին համաձայնագրի գործողությունը»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Ռազմական հատուկ գործողությունը չի դադարի, քանի դեռ ՌԴ–ն չի հասել իր նպատակին. Մատվիենկո
Նշվում է, որ փաստաթուղթը ստորագրվել էր Կիևում 1995 թվականի մարտի 21-ին:
Թուրքիան կառաջարկի վերսկսել Ուկրաինայի հարցով ստամբուլյան բանակցությունները 2024 թվականին