Օգնեն Չանչարևիչը հեռացել է «Ալաշկերտից»

Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահը «Ալաշկերտում» էր 2017 թ.–ից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի – Sputnik. Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Օգնյեն Չանչարևիչը հեռացել է «Ալաշկերտ» ակումբից։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
««Ալաշկերտը» երկկողմանի համաձայնությամբ խզել է Օգնեն Չանչարևիչի հետ գործող պայմանագիրը»,– գրված է հայտարարության մեջ:
Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր տարածվել, որ սերբ դարպասապահը կարող է տեղափոխվել Երևանի մեկ այլ ակումբ` «Նոա»:
Նշենք, որ դարպասապահը 2017 թվականից խաղում է երևանյան «Ալաշկերտում»։ 2023–ի հունիսից էլ նա ազգային հավաքականի անդամ է։
Հիշեցնենք, որ երեկ էլ «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը միանգամից 5 խաղացող էր լքել` Լևոն Կուտալիան, Դանիել Կարիլյոն, Մատեո Մուժիկը, Ռոբինսոն Ֆլորենսը և Սարգիս Շահինյանը։