Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կուսակցությունը կրկին նիստ է անցկացրել

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ
ԱԺ փոխնախագահն ու ՔՊ–ական պատգամավորներից մեկը հանդես են եկել զեկույզներով, իսկ Փաշինյանը ելույթ է ունեցել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը երրորդ օրն անընդմեջ նիստ է գումարում։ Այսօր կայացել է կուսակցության նախաձեռնող խմբի նիստը, որը վարել է վարչության նախագահ Փաշինյանը: Տեղեկությունը հրապարակվել է կուսակցության ֆեյսբուքյան էջում։
«Քննարկվել են գաղափարական բնույթի հարցեր»,– ասված է հաղորդագրությունում։
ՀՀ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը և պատգամավոր Սոնա Ղազարյանը հանդես են եկել զեկույցներով և պատասխանել կուսակցականների հարցերին։
Ելույթ է ունեցել նաև Փաշինյանը։
Այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Նիկոլ Փաշինյան
Հիշեցնենք` հունվարի 9-ին ու 10-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստեր էին անցկացվել։