ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի – Sputnik. ՀՀ արտգործնախարարի նախկին տեղակալ Վահե Գևորգյանը նշանակվել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։ Հրամանագիրը հրապարակվել է ՀՀ նախագահի պաշտոնական կայքում։
Նշենք, որ Գևորգյանը երեկ էր ազատվել ԱԳ նախարարի տեղակալի պաշտոնից, որը ստանձնել էր 2021 թվականի սեպտեմբերի 7-ին։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի. Վահե Գևորգյանին նշանակել Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան»,– ասված է Վահագն Խաչատուրյանի Հրամանագրում։
Մեկ այլ հրամանագրի համաձայն` ՉԺՀ–ում, Թաիլանդի Թագավորությունում և Մոնղոլիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մանասարյանը հետ է կանչվել պաշտոնից։