ՀՀ ԱԽ քարտուղարը կմասնակցի Զելենսկու «խաղաղության բանաձևի» 4-րդ հանդիպմանը

Արմեն Գրիգորյանը. Արխիվային լուսանկար
Արմեն Գրիգորյանը երկրորդ անգամ է մասնակցում «Ուկրաինայի խաղաղության բանաձև» հանդիպմանը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի - Sputnik. ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Շվեյցարիա, որտեղ կմասնակցի «Ուկրաինայի խաղաղության բանաձև» 4-րդ հանդիպմանը: Հերթական հանդիպումը կկայանա հունվարի 14-ին Դավոսում։
Այս բանաձևի շուրջ նախորդ հանդիպումը տեղի էր ունեցել տարեվերջին Էր Ռիյադում։ «Bloomberg»-ն այն ապարդյուն է անվանել։
Արմեն Գրիգորյանը նախորդ տարվա հոկտեմբերին Մալթայում արդեն մասնակցել է այս ձևաչափով հանդիպման։
2023 թվականի սկզբին Վլադիմիր Զելենսկու ներկայացրած «խաղաղության բանաձևը» ենթադրում է ՌՀԳ գոտուց ռուսական զորքի դուրսբերում, վերադարձ 1991 թվականի սահմաններին, փոխհատուցումների վճարում, ինչպես նաև միջուկային, պարենային և բնապահպանական անվտանգության ապահովում։
Մոսկվայում բազմիցս հայտարարել են, որ պատրաստ են բանակցություններին, սակայն Կիևը օրենսդրական մակարդակով արգելք է սահմանել դրանց նկատմամբ։ Կրեմլում կարծում են, որ 10 կետից բաղկացած «խաղաղության բանաձևը» իրականությունից հեռու է և Զելենսկու կողմից կազմվել է՝ հաշվի չառնելով դե-ֆակտո իրավիճակն ու նոր իրողությունները։
Ուկրաինական հակահարձակման ձախողումից հետո Արևմուտքը ևս փոքր-ինչ թերահավատ է դարձել։ Մալթայում բանաձևի վերջին հանդիպման ժամանակ տեղի ունեցողի վերաբերյալ Կիևի ու Արևմուտքի երկրների պատկերացումները տարբերեն եղել։