ԵՐԵՎԱՆ, 11 հունվար – Sputnik. Հայաստանն ու Հնդկաստանը պայմանավորվել են զարգացնել առևտրային և արդյունաբերական հարաբերությունները։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Նա ֆեյսբուքյան էջում գրել է, որ «Կենսունակ Գուջարաթ» համաշխարհային գագաթնաժողովի շրջանակում ծանոթացել է Հնդկաստանի առևտրի և արդյունաբերության նախարար Պիյուշ Գոյալի հետ։
«Հնդկաստանի և Հայաստանի առևտրային և արդյունաբերական հարաբերությունները զարգացնելուն և դրան ուղղված կոնկրետ քայլերի վերաբերյալ պայմանավորվածություն եմ ձեռք բերել նրա հետ»,– հավելել է Քերոբյանը։
Նշենք, որ 10-րդ «Կենսունակ Գուջարաթ» համաշխարհային գագաթնաժողովն անցկացվում է Հնդկաստանի Գուջարաթ նահանգում։