Գեղասահքի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի միակ ներկայացուցիչը դուրս է եկել եզրափակիչ

Գեղասահքի Եվրոպայի առաջնությունը կանցկացվի մինչև հունվարի 14-ը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի - Sputnik. Լիտվայի Կաունաս քաղաքում ընթացող գեղասահքի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի միակ ներկայացուցիչ Ֆյոդոր Չիտիպախովյանը տղամարդկանց մենասահքի կարճ ծրագրի արդյունքներով դուրս է եկել եզրափակիչ: Տեղեկությունը հայտնում են ԿԳՄՍՆ-ից։
Հայաստանի ներկայացուցիչը կարճ ծրագրից հետո 68.51 միավոր է հավաքել և 32 մասնակիցների շրջանում զբաղեցնելով 21-րդ հորիզոնականը՝ ազատ ծրագրին մասնակցելու իրավունք է ստացել: Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին:
Գեղասահքի Եվրոպայի առաջնությունը կանցկացվի մինչև հունվարի 14-ը Կաունաս քաղաքի «Ժալգիրիս» մարզահամալիրում: