Ֆրանսիան նոր արտգործնախարար ունի. ո՞վ է նա

Ըստ լրատվամիջոցի` նոր արտգործնախարարը նորանշանակ վարչապետի զուգընկերն է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի – Sputnik. Ֆրանսիայի արտաքին գործերի նոր նախարար է նշանակվել նախագահ Էմանուել Մակրոնի «Վերածնունդ» կուսակցության առաջնորդ Ստեֆան Սեժուրնեն։ Տեղեկությունը հայտնում է BFMTV հեռուստաալիքը։
Ստեֆան Սեժուրնեն արտաքին գործերի նախարարի պաշտոնում փոխարինել է Կատրին Կոլոննային։
38-ամյա քաղաքական գործիչը «Վերածնունդ» կուսակցությունը ղեկավարում է 2022 թվականից։ Ըստ լրատվամիջոցի` նա նաև նորանշանակ վարչապետի զուգընկերն է։
Ֆրանսիայի արդարադատության նախկին նախարարը մշակույթի նախարար է նշանակվել
Հիշեցնենք` հունվարի 9–ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կառավարության նախկին ղեկավար Էլիզաբեթ Բորնի հրաժարականից հետո վարչապետ նշանակեց 34-ամյա Գաբրիել Ատալին: Նա Ֆրանսիայի պատմության մեջ ամենաերիտասարդ վարչապետն է, մինչ այս նշանակումը ղեկավարում էր կրթության նախարարությունը։
Փաշինյանը շնորհավորել է Ֆրանսիայի նորանշանակ վարչապետին և հրավիրել Հայաստան