ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի – Sputnik. Հունվարի 3-9-ը փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Երևան քաղաքի Կենտրոն և Նոր Նորք վարչական շրջաններում։ Տեղեկությունը հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ–ը։
«Կենտրոն վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում, իսկ Նոր Նորքում՝ հունվարի 3-ին և 4-ին»,– ասված է հաղորդագրությունում։
Նշվում է, որ ազոտի և ծծմբի երկօքսիդների պարունակությունները չեն գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։