«Արմավիր» ՔԿՀ–ում բունտ չկա. քրեակատարողական ծառայությունը հերքում է

«Արմավիր» ՔԿՀ
Լուր էր տարածվել, որ «Արմավիր» ՔԿՀ–ի դատապարտյալներն ու կալանավորները բունտ են անում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի – Sputnik. ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում անհնազանդության ակցիաներ չկան։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին քրեակատարողական ծառայությունից։
Ավելի վաղ լուր էր տարածվել, որ Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է «Արմավիր» ՔԿՀ–ի «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ ստորաբաժանման ղեկավար Գևորգ Գեժոյանին։ Նշվում էր նաև, որ այդ ստորաբաժանման դատապարտյալներն ու կալանավորները բունտ են անում, փորձում են կոտրել դռները։
«Վերոնշյալ հրապարակման կապակցությամբ հայտնում ենք, որ ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում անհնազանդության ակցիաներ չկան, աշխատանքներն ընթանում են բնականոն հունով»,– նշեցին քրեակատարողական ծառայությունից։
Հակակոռուպցիոն կոմիտեից դեռևս չի հաջողվում մեկնաբանություն ստանալ։