«Արմավիր» ՔԿՀ–ի պաշտոնյաներից մեկը ձերբակալվել է կոռուպցիոն գործի շրջանակում

ՔԿՀ
Ըստ ԶԼՄ–ների` ձերբակալվածը «Արմավիր» ՔԿՀ–ի «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ ստորաբաժանման ղեկավարն է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի – Sputnik. Կոռուպցիոն գործի շրջանակում «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պաշտոնյա է ձերբակալվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի ծառայությունից։
Ավելի վաղ լուր էր տարածվել, որ Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է «Արմավիր» ՔԿՀ–ի «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ ստորաբաժանման ղեկավար Գևորգ Գեժոյանին։ Նշվում էր նաև, որ այդ ստորաբաժանման դատապարտյալներն ու կալանավորները բունտ են անում, փորձում են կոտրել դռները։
«Հաստատում ենք լուրը։ Պաշտոնյան ձերբակալվել է կոռուպցիոն դեպքի առթիվ մեզ մոտ քննվող քրեական վարույթի շրջանակում»,– ասացին կոմիտեից։
Հիշեցնենք` քրեակատարողական ծառայությունից Sputnik Արմենիային հայտնել էին, որ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում անհնազանդության ակցիաներ չկան, աշխատանքներն ընթանում են բնականոն հունով։