ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի – Sputnik. Ռուսաստանի գեղասահքի չեմպիոն Ադելիա Պետրոսյանը ՌԻԱ Նովոստիի ընթերցողների վարկածով ճանաչվել է 2023 թվականի մարզուհի:
Քվեարկությունն ավարտվել է հունվարի 10-ին։
Քվեարկությունն ավարտվել է հունվարի 10-ին։
Անցած տարվա դեկտեմբերին Ռուսաստանի առաջնությունում հաղթող ճանաչված 16-ամյա Պետրոսյանը «Տարվա մարզուհի» անվանակարգում հավաքել է 6792 ձայն, երկրորդ տեղում սպորտային մարմնամարզության օլիմպիական չեմպիոն Վիկտորյա Լիստունովան է (5929), երրորդում` գեղարվեստական մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն Լալա Կրամարենկոն (2561):
«Տարվա լավագույն երիտասարդ մարզիկ» անվանակարգում ամենաշատ ձայները հավաքել է Ռուսաստանի հավաքականի և իսպանական «Ռեալ Սոսիեդադի» ֆուտբոլիստ Արսեն Զախարյանը (2486):