Եթե ուզում եք հասկանալ, թե ինչ է կատարվում Երկրի հակառակ կողմում՝ Էկվադորում, հիշեք, թե ինչ աննախադեպ իրադարձություններ տեղի ունեցան մի քանի ամիս առաջ՝ 2023 թվականի մայիսին։
Հայաստանի հատուկ ծառայությունները հայտնաբերեցին մեկ տոննա կոկաին, որը այլ ապրանքատեսակի հետ ստացվել էր այն երկրից, որը գտնվում է հենց հասարակածի վրա և հասարակածի անունով էլ կոչվում է Էկվադոր։
Միաժամանակ, Ռոյթերզը հաղորդեց, որ Իտալիայում հայտնաբերվել է թմրանյութի շատ ավելի մեծ քանակություն, որն Էկվադորից պետք է հասներ Հայաստան։ 3 տոննա կոկաինը թաքցված էր 80 տոննա բանանի արկղերում։
Այս շաբաթ Էկվադորում կռիվ է սկսվել հենց բանանի ու կոկաինի արտահանումը վերահսկողների միջև։
Ժամն է՝ լսելու Դուլյանին։