Ալիևի հայտարարությունները, հնարավոր է, նախընտրական տրամադրության հետ են կապված․ Անդրանիկ Քոչարյան

Sputnik
Ազգային Ժողովի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հնարավոր է համարում, որ Ադրբեջանի նախագահի հռետորաբանության փոփոխությունը նախընտրական տրամադրությունների հետ է կապված։
Հարցին՝ հնարավո՞ր է, որ Ադրբեջանը կարողանա ուժի միջոցով վերցնել այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքը», Քոչարյանը պատասխանել է, որ «Ադրբեջանը կարող է շատ ցանկություններ ունենալ։ Ուրիշ բան, մենք այդ ցանկությունները այսօր կանխելու հնարավորություն ստեղծել ենք, թե ոչ»։