Այն, ինչը պատճառ կդառնա Հայաստանի ինքնիշխանության խախտման, Իրանը համաձայն չի լինի․ Մեհդի Սոբհանի

Sputnik
Ադրբեջանի նախագահը շարունակում է խոսել վեջնագրերով; Այս անգամ նա տեղի հեռուստաընկերություններին տված հարցարզույցում ասել է, որ «Ոչ մի քայլ չեն շարժվելու ոչ 2021, ոչ էլ 2022–ին գրաված դիրքերից»։ Ալիևը հիշեցերել է նար անկլավների հարցը, «Զանգեզուրի միջանցքը» չբացելու դեպքում էլ սպառնացել է, որ Հայաստանի հետ սահմանը որևէ այլ վայրում չի բացվի։ Նա պնդել է, որ մարդիկ և բեռները Ադրբեջանից Ադրբեջան պետք է անցնեն առանց որևէ ստուգման, հակառակ դեպքում Հայաստանը հավերժ կմնա փակուղում։
Ալիևի հայտարարություններին լրագրողները խնդրել են արձագանքել Հայաստանում Իրանի դեսպանին։ Մեհդի Սոբհանին հայտարարել է, որ Իրանը միշտ աջակցել է Հայաստանի ինքնիշխանությանը։ Եվ, այն ինչ պատճառ կդառնա Հայաստանի ինքնիշխանության խախտման` հարևան Իրանը համաձայն չի լինի։