Գիտության ֆինանսավորումն ավելացել է, բայց դեռ բավարար չէ. Արթուր Իշխանյան

Հայաստանում պետական գիտական ծրագրերում նրագրավված գիտնականներն ամեն ամիս պետական բյուջեից հավելավճարներ են ստանում` գիտությունների դոկտորները` 50 000 դրամի, գիտությունների թեկնածուները` 25 000 դրամի չափով և առաց որևէ նախապայմանի:
Sputnik
Կառավարության հունվարի 4-ի նիստում հավելավճարների տրամադրման նոր կարգ է սահմանվել, ըստ որի` բացի պետական ու գիտական ծրագրերից այլ աշխատանք ունեցող գիտականները կզրկվեն հավելավճարից։
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը գործադրի նիստում հայտնել է, որ պետական ծրագրերում ներգրավված 2162 գիտնականների 36 %–ը այլ աշխատանք ունեցողներ են։
Որքան է գիտնականի աշխատավարձն այսօր և ինչ խնդիր է լուծվելու գիտության ոլորտին այս տարի տրամադրվող աննախադեպ ֆինանսավորման միջոցով։ Թեմայի շուրջ Sputnik Արմենիան զրուցել է ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար Արթուր Իշխանյանի հետ։