Պետությունը պետք է հսկի duty free խանութների չափանիշների պահպանումը. Թաթուլ Մանասերյան

Հայաստանում կսկսեն փակել որակի չափանիշներին չհամապատասխանող duty free խանութները։
Sputnik
Մաքսային կարգավորման օրենքի փոփոխությամբ` այդ չափանիշները պետք է մշակի պետությունը, և այն ընկերությունները, որոնք կհամապատասխանեն դրանց, կներառվեն դյութի ֆրի առևտրի սուբյեկտների ռեգիստրում, մյուսները` կփակվեն։
Նման ռեգիստրներ, ԵԱՏՄ կանոնների համաձայն, պետք է ստեղծեն միության բոլոր երկրները։ Ինչ չափանիշների մասին է խոսքը. Մանրամասները պարզելու համար Sputnik Արմենիան զրուցել է տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանի հետ։