Հայաստանի իշխանություն այս անգամ արտգործնախարարի դեմքով, ևս մեկ անգամ հայտարարեց Հայաստան Եվրամիություն անվտանգային համագործակցության կարևորության մասին։
Հունաստանի գործընկերոջ հետ համատեղ ասուլիսում Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ հատկապես անվտանգային հարթության վրա կենսական, չափազանց կարևոր նշանակություն ունի Եվրամիության քաղաքացիական դիտորդական առաքելությունը։
Զուգահեռաբար, Պաշտպանության նախարարությունը հայտարարություն տարածեց, որ Սուրեն Պապիկյանն ընդունել է Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության վարչության պետին։
Այս ամենը նշանակում է արդյոք, որ անվտանգային բաղադրիչը կարևոր մաս է կազմում Հայաստան-Եվրամիություն համագործացությունում, և մեր եկիրը փոխում է ռազմական գործակցության վեկտորը։ Sputnik Արմենիան զրուցել է անվտանգության ոլորտի փորձագետ Դավիթ Հարությունովի հետ։