Արցախից բռնի տեղահանվածներին աշխատանքի տեղավորելու ծրագիրը հաստատվել է

Կառավարությունն այսօր հաստատել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին աշխատանքի տեղավորելու ծրագիրը։
Sputnik
Այն ունի երեք բաղադրիչ` մասնագիտական ուսուցում, որից հետո առնվազն 3 ամիս աշխատանքի ապահովման պայմանով, վճարովի պրակտիկա, որից հետո պարտադիր աշխատանքի տեղավորում` առնվազն երեք ամիս ժամկետով և բոլորը միասին` գումարած աշխատանք։
Պետւթյունը ֆինանսավորելու է ուսուցումը և եռամսյա վճարովի պրակտիկան։ Մանրամասները ներկայացրել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։