Ըմբշամարտիկ Վազգեն Թևանյանը հասել է եզրափակիչ Զագրեբի վարկանիշային մրցաշարում

Մրցումների եզրափակիչում Վազգենի մրցակիցն է լինելու Իրանի ներկայացուցիչ Ռահման Մուսա Ամուզադխալիլին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik. Զագրեբում ընթացող ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի վարկանիշային մրցաշարում Հայաստանը ներկայացնող Վազգեն Թևանյանը հասել է եզրափակիչ։
Հայ ըմբիշը երեք հաղթանակ է տոնել։ 1/8 եզրափակիչում նա առավելության է հասել Ֆրանսիան ներկայացնող Խամզատ Արսամերզոևի նկատմամբ: Քառորդ եզրափակչում արդեն հայ ըմբիշը 5:2 հաշվով հաղթել էր ԱՄՆ ներկայացուցիչ Ջոզեֆ Մաքկենային: Իսկ կիսաեզրափակիչում պարտության է մատնել աշխարհի փոխչեմպիոն Պուերտո Ռիկացի Սեբաստիան Ռիվերային, որի պարտվել էր աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում։
Մրցումների եզրափակիչում Վազգենի մրցակիցն է լինելու Իրանի ներկայացուցիչ Ռահման Մուսա Ամուզադխալիլին։
Հավելենք, որ այսօր` հունվարի 10-ին, Խորվաթիայի Զագրեբ քաղաքում մեկնարկել է Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի վարկանիշային մրցաշարը (չշփոթել Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարի հետ)։ Մրցումներում Հայաստանը ներկայացված է մեկ ըմբիշով՝ Եվրոպայի ազատ ոճային չեմպիոն և աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Վազգեն Թևանյանը։