Վերին Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վերին Լարս. Արխիվային լուսանկար
Ճանապարհի նշված հատվածում երթևեկությունը կիրականացվի անխափան՝ միայն ձնահոսքի թունելներով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik. Միջազգային Մցխեթա–Ստեփանծմինդա–Լարս ճանապարհի Գուդաուրի–Կոբի հատվածում վերականգնվել է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների երթևեկությունը: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՌԴ–ում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։
Նշվում է, որ ճանապարհի նշված հատվածում երթևեկությունը կիրականացվի անխափան՝ միայն ձնահոսքի թունելներով։
Այս պահի դրությամբ ճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Հիշեցնենք, որ հունվարի 9–ին Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհին շուրջ 250 բեռնատար էր կուտակվել։ Ճանապարհահատվածը բեռնատարների համար փակվել էր հունվարի 8-ից։