Պենտագոնի ղեկավարը քաղցկեղով հիվանդ է

Լլոյդ Օսթին
Ամերիկացի բարձրաստիճան զինվորականը որոշ ժամանակ անհետացել էր, ինչը մեծ աղմուկ էր բարձրացրել ԱՄՆ ղեկավարության շրջանակում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik. ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հոսպիտալացվել է շագանակագեղձի քաղցկեղի պատճառով: Այս մասին ասվում է բժիշկների հայտարարության մեջ, որը հրապարակել է Պենտագոնի մամուլի ծառայությունը:
«Լաբորատոր հետազոտությունների արդյունքները ցույց են տվել, որ նախարարի մոտ հայտնաբերվել է շագանակագեղձի քաղցկեղ, որը բուժում է պահանջում», - ասվում է հաղորդագրության մեջ։
Պենտագոնում հստակեցրել են, որ գերատեսչության ղեկավարը հոսպիտալացվել է անցած տարվա դեկտեմբերի 22-ին: Դրանից հետո նա ենթարկվել է նվազագույն ինվազիվ վիրահատության, որը կոչվում է պրոստատէկտոմիա (դա անհրաժեշտ է շագանակագեղձի քաղցկեղի բուժման համար)։ Բժշկական պրոցեդուրայի ընթացքում ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան ընդհանուր անզգայացման տակ է եղել և արդեն հաջորդ օրը տուն է գնացել։
Նշվում է, որ հիվանդությունն ախտորոշվել է վաղ փուլում։
Օսթինն ընթացիկ տարվա հունվարին կրկին հայտնվել է հիվանդանոցում, երբ նրա մոտ բարդություններ են սկսվել։ Բժիշկները միզուղիների ինֆեկցիա են հայտնաբերել։ Այժմ Պենտագոնի ղեկավարի վիճակը բարելավվել է, և բժիշկները կարծում են, որ նա լիովին կապաքինվի:
70-ամյա Օսթինի պարտականություններն այժմ կատարում է նրա տեղակալ Քեթրին Հիքսը։
Հիշեցնենք, որ ԱՄՆ կառավարության առանցքային պաշտոնյայի` հիվանդանոցում հայտնվելու մասինՍպիտակ տանը իմացել են երրորդ օրը: Ստեղծված իրավիճակը դժգոհություն է առաջացրել ոչ միայն նախագահի աշխատակազմում, այլև Կոնգրեսում։
Պենտագոնի ղեկավարը հրաժարական չի տա իր հոսպիտալացման շուրջ սկանդալի պատճառով