Նիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատել է Արարատ Միրզոյանի տեղակալներից մեկին

Վահե Գևորգյան
Վահե Գևորգյանը ՀՀ փոխարտգործնախարար էր նշանակվել 2021 թվականի սեպտեմբերին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik. Պաշտոնից ազատվել է ՀՀ արտգործնախարարի տեղակալ Վահե Գևորգյանը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համապատասխան որոշումը հրապարակվել է e-gov.am հարթակում։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Վահե Գևորգյանին ազատել արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից»,– ասված է փաստաթղթում։
Նշենք, որ Արարատ Միրզոյանը ևս երեք տեղակալ ունի` Պարույր Հովհաննիսյանը, Մնացական Սաֆարյանը և Վահան Կոստանյանը։
Հիշեցնենք, որ Գևորգյանը փոխնախարար էր նշանակվել 2021 թվականի սեպտեմբերի 7-ին։
2023 թ–ին կայացել է 34 բարձրաստիճան այց ՀՀ, իսկ ՀՀ պաշտոնյաները իրականացրել են 68 այց