Լեռնադահուկորդ Գլեբ Մոսեսովը բրոնզե մեդալ է նվաճել միջազգային վարկանիշային մրցաշարում

Լեռնադահուկորդ Գլեբ Մոսեսովը բրոնզե մեդալ է նվաճել միջազգային վարկանիշային մրցաշարում
Մրցաշարին մասնակցել են 12 պետությունների 117 մարզիկներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի - Sputnik. Իտալիայի Վալ Պալոտ քաղաքում կայացած լեռնադահուկային սպորտի միջազգային վարկանիշային մրցաշարում Հայաստանի լեռնադահուկային սպորտի հավաքական թիմի անդամ Գլեբ Մոսեսովը համառ պայքարում ապահովել է Հայաստանի հերթական մեդալը, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։
Առաջին փորձից հետո Գլեբը 8-րդն էր, երկրորդ փորձն ավարտել է 2-րդ տեղով։ Ընդհանուր հաշվարկում Հայաստանի ներկայացուցիչը զբաղեցրել է երրորդ հորիզոնականն ու բրոնզե մեդալ է նվաճել:
Մրցաշարին մասնակցել են 12 պետությունների 117 մարզիկներ։
Առաջիկայում՝ հունվարի 13-14-ը, Գերմանիայի Բերխտեսգադեն քաղաքում կայանալիք Եվրոպայի գավաթի փուլին Հայաստանն առաջին անգամ մասնակից կունենա՝ ի դեմս Գլեբ Մոսեսովի։
Հիշեցնենք՝ Մոսեսովը վերջերս արծաթե մեդալ էր նվաճել Շվեյցարիայի Պոնտրեսինա քաղաքում կայացած միջազգային մրցաշարի ոլորավայրէջք մրցաձևում: