Ջերմուկ–Սիսիան ճանապարհն առատ ձյան պատճառով կցորդիչով մեքենաների համար փակ է

Արխիվային լուսանկար
Հայաստանի միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ճանապարհները բաց են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik. ՀՀ Վայոց Ձորի Ջերմուկ քաղաքի խաչմերուկից մինչև Սյունիքի մարիզ Սիսիան քաղաքի խաչմերուկ ճանապարհահատվածում առատ ձյուն է տեղում։ Այս մասին հայտնում է Ճանապարհային դեպարտամենտի մամուլի ծառայությունը։
«Հունվարի 10-ին՝ ժամը 10։40-ի դրությամբ, առատ ձյան պատճառով Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիանի խաչմերուկ ճանապարհահատվածը կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է»,– ասված է հաղորդագրությունում։
Դեպարտամենտը հայտնում է նաև, որ ժամը 09։00-ի դրությամբ Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Մարտունիի, Վայքի, Սիսիանի, Գորիսի և Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում, իսկ Արտաշատի, Արարատի, Եղեգնաձորի, Թումանյանի տարածաշրջաններում՝ անձրև։
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Ճանապարհային դեպարտամենտը ավտոճանապարհներին շարունակում է մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ իրականացնել:
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: