ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik․ Հունաստանի համար հույժ կարևոր է, որ Լեռնային Ղարաբաղի մշակութային օբյեկտները պահպանվեն։ Հայաստանի և Հունաստանի ԱԳ նախարարների համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Հունաստանի ԱԳ նախարար Յորղոս Գերապետրիտիսը նշեց, որ այդ ուղղությամբ արշավներ են կազմակերպվելու ոչ միայն Եվրամիության տարբեր կառույցներիայլև ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համատեղ։
«Մենք միանշանակ կողմ ենք, որ քրիստոնեական խորհրդանշական վայրերը պահպանվեն Լեռնային Ղարաբաղում, և ցանկանում ենք, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելությունն իր տեղում լինի՝ բացահայտելու այն վնասները, որոնք այս վայրերը կրում են և կարող են կրել»,- ասաց հույն նախարարը։
Հունաստանը նաև մոտ ժամանակներս կգործարկի Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց մարդասիրական օգնության ծրագիրը, մասնավորապես, նախագիծն ուղղված կլինի մարդկանց բնակարաններով ապահովելուն:
Գերապետրիտիսը շեշտեց, որ Հունաստանը հավատացած է՝ Հայաստանի ու հայ ժողովրդի բարգավաճումը կարող է լինել Եվրոպայի հետ։
Գերապետրիտիսը շեշտեց, որ Հունաստանը հավատացած է՝ Հայաստանի ու հայ ժողովրդի բարգավաճումը կարող է լինել Եվրոպայի հետ։