Գաղտնի հանդիպումը Զելենսկու ռեժիմի վրա ուշադրություն հրավիրելու փորձ է. ՌԴ ԱԳՆ

ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունում կարծում են, տեղեկատվական «աղմուկը» ստեղծվում է քաղաքական ակտիվության պատրանքը պահպանելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik. Էր Ռիադում Ուկրաինայի հարցով կայացած գաղտնի հանդիպումը PR է, Վլադիմիր Զելենսկու ռեժիմի նկատմամբ ուշադրություն հրավիրելու փորձ։ Sputnik ռադիոկայանի եթերում այս հայտարարությունն է արել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը դեկտեմբերի վերջին ՌԻԱ Նովոստիին և «Ռոսիա 24»-ին տված հարցազրույցում հայտնել էր, որ լիակատար գաղտնիության պայմաններում տեղի է ունեցել Զելենսկու այսպես կոչված «խաղաղության բանաձևի» վերաբերյալ հերթական հանդիպումը՝ արևմտյան երկրների և գլոբալ Հարավի որոշ երկրների մասնակցությամբ:
«Դա հին և մշակված հայեցակարգ է, Զելենսկու ռեժիմի նկատմամբ քաղաքական ուշադրություն գրավելու հայեցակարգը: Անգլիկիզմով լցված պարզ ռուսերենով՝ դա Զելենսկու ռեժիմի PR–ն է», - ասել է Զախարովան։
Նա նշել է, որ նման տեղեկատվական «աղմուկը» ստեղծվում է քաղաքական ակտիվության պատրանքը պահպանելու համար՝ համաշխարհային լսարանի ուշադրությունը շեղելով հնարավոր կարգավորման իրական գործընթացներից:
Որքան Կիևն ավելի շատ սպառնալիքներ ստեղծի ՌԴ–ի համար, այնքան ավելի կոշտ կգործենք. Նեբենզյա