Երևանը ԵՄ-ի հետ քննարկում է պաշտպանական համագործակցության հեռանկարները

Երևանը ԵՄ-ի հետ քննարկում է պաշտպանական համագործակցության հեռանկարները
Նախօրեին քննարկվել է նաև ՀՀ- ԵՄ համագործակցությունը անվտանգության ոլորտում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի -Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր հանդիպել է Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության վարչության պետ Ռորի Դոմմի հետ։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Կողմերը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության հեռանկարներին առնչվող հարցեր:
Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսը։
Նշենք, որ երեկ Ռորի Դոմմին անվտանգության ոլորտում ՀՀ-ԵՄ համագործակցության մասին էլ քննարկում է ունեցել ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։